ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը մոտ էր մեդալ նվաճելուն

12:00 - 30 Մար, 2019

Հայաստանի ներկայացուցիչներն առանց մեդալի կվերադառնան Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունից:

Վերջին՝ 11-րդ տուրում հաղթանակի են հասել Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել: Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Մանուէլ Պետրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Սերգեյ Մովսեսյանը, որը 8 միավորով բաժանեց 3-11-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսեսյանը զբաղեցրեց 8-րդ տեղը եւ նվաճեց նաեւ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր։

34-րդ տեղը գրաված Հայկ Մարտիրոսյանը առաջնությունն ավարտեց 7.5 միավորով, Հրանտ Մելքումյանը (40-րդ տեղ) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (48-րդ տեղ)՝ 7-ական, իսկ Սամվել Տեր-Սահակյանը (59-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (86-րդ տեղ), Մանուէլ Պետրոսյանը (95-րդ տեղ) եւ Արման Փաշիկյանը (110-րդ տեղ)՝ 6.5-ական:

Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուս Վլադիսլավ Արտեմեւը, որը հավաքեց 8.5 միավոր:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն էր Աշոտ Վարդապետյանը:

Այլ նորություններ