«Շարժա Մասթերս». Գաբրիել Սարգսյանը 18-րդն է

14:00 - 01 Ապր, 2019

Շախմատի Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը 18-րդ տեղն է գրավել Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարում:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ մեկ միավոր հետ մնացել առաջին տեղը գրաված Էրնեստո Ինարկիեւից (Ռուսաստան): Վերջին ՝ 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով միավորը կիսել է հնդիկ Չակրավարթի Դիպանի հետ:

«Շարժա Մասթերսին» մասնակցում էին 31 երկրների 178 շախմատիստներ, այդ թվում՝ 35 գրոսմայստեր:

Այլ նորություններ