Ծանրամարտի ԵԱ. Հայաստանը երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում

11:48 - 14 Ապր, 2019

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում:

Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե:

Թիմային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը երկամարտում նվաճեց 3 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Բելառուսը՝ 8 մեդալ (3 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե):

Հիշեցնենք, որ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճել էին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:

Այլ նորություններ