Սոնա Պողոսյանը C խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

12:40 - 28 Նոյ, 2015

ԱՄՆ-ն Հյուսթոն քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը հանդես էր գալիս C խմբում:

Պողոսյանը փոկում վարժությունում բարձրացրեց 97 կգ, իսկ հրումում հայ ծանրորդը կարողացավ բարձրացնել 120 կգ: Երկամարտի 217 կգ արդյունքով նա C խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Ընդհանուր խմբում Պողոսյանը 21-րդն էր:

 ՀԱՕԿ լրատվութան բաժին

Այլ նորություններ