ԵԱ. Մարիա Գեւորգյանի երրորդ անընդմեջ հաղթանակը

09:00 - 20 Ապր, 2019

Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Մարիա Գեւորգյանը: Նա սեւ ֆիգուրներով ուժեղ է գտնվել վրացի Նինո Բացիաշվիլիից՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Դա Մարիա Գեւորգյանի 5-րդ հաղթանակն էր 8 տուրերում:

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել:

8-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը հավաքել է 5.5 միավոր եւ մեկ միավոր է հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան) եւ Իննա Գապոնենկոյից (Ուկրաինա): Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանն ունեն 5-ական միավոր, իսկ Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը՝ 4-ական:

Ապրիլի 20-ին անցկացվելիք 9-րդ տուրում Մարիա Գեւորգյանը սպիտակներով կխաղա Լիլիթ Մկրտչյանի հետ:

Այլ նորություններ