ՀԱՋՈՐԴԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է

11:47 - 31 Մար, 2023

<< Մեծ սաղավարտի >>  ծրագրով  ձյուդոյի  միջազգային  հերթական մրցաշարը կսկսվի ապրիլի մեկին ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Հայտավորված են 83 երկրների 600 մարզիկներ: Վաղը տատամի կելնի Հայաստանի միակ ներկայացուցիչ, փորձառու Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Նրա հետ է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

Արժե նշել, որ   << Մեծ սաղավարտին >> կհաջորդի  համաշխարհային խոշորագույն ստուգատեսը ՝ աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում ՝ մայիսի 7 – 14 –ը:

Այլ նորություններ