Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը եւ Վիշվանաթան Անանդը բաժանվեցին խաղաղությամբ

01:00 - 29 Ապր, 2019

Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 32-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) հաղթեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) ուժեղ գտնվեց 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) պարտության մատնեց Գեորգ Մեյերին (Գերմանիա): Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիան հաղթող չունեցավ:

Վերջին տուրից առաջ Լեւոն Արոնյանը 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը վաստակել է 6.5 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան՝ 5.5: Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վինսենտ Կեյմերի հետ, հաղթել էր Պյոտր Սվիդլերին ու պարտվել Մագնուս Կարլսենին:

Ապրիլի 29-ին անցկացվելիք 9-րդ տուրում Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Այլ նորություններ