Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում հոկտեմբերի 14 – 22 –ը տեղի կունենա կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Վաղը մրցավայր կմեկնի Հայաստանի հավաքականը: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը զրույցում ասաց, որ նախապատրաստական վերջին մարզումները անցկացրել են մայրաքաղաքի Օլիմպավանում: Նա, և էջմիածինցի իր օգնական Հակոբ Մելքոնյանը, ուշադրությունը առավելապես հատկացրել են մարզուհիների տակտիկական գործողությունների զարգացմանը: Իհարկե, նախորդ փուլերի պարապմունքներում, նախապես կազմած ծրագրով, ցանկալի աստիճանի է հասցվել աղջիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականությունը: Այնպես որ, նրանց տրամադրությունը մարտական է և մերոնք ռինգ կելնեն հաղթելու ցանկությամբ:
Բուդվայում իրենց ունակությունները կդրսևորեն Գայանե Տեր-Բարսեղյանը 48 կգ /, Անուշ Գրիգորյանը / 50կգ /, Եկատերինա Սիչևան / 54 կգ /, Տաթևիկ Խաչատրյանը / 57 կգ /, Էլիդա Քոչարյանը / 60 կգ /, Սոնա Հարությունյանը / 63 կգ / և Անի Հովսեփյանը / 70 կգ /: