Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Գերմանիայում անցկացված Grenke Сhess Сlassic մրցաշարում բաժանեց 5-7-րդ տեղերը:
Վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւ խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ եւ մրցաշարն ավարտեց 4.5 միավորով: Նույնքան միավոր հավաքեցին նաեւ Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) եւ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը 9 տուրերում տարավ 6 հաղթանակ: Երկրորդ տեղը գրաված Ֆաբիանո Կարուանան հավաքեց 6 միավոր, իսկ 3-4-րդ տեղերը բաժանած Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) եւ Արկադի Նայդիչը (Ադրբեջան)՝ 5-ական:
Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լեւոն Արոնյանը միավորը կիսել էր գերմանացիներ Վինսենտ Կեյմերի եւ Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի ու Արկադի Նայդիչի հետ, հաղթել էր Պյոտր Սվիդլերին ու պարտվել Մագնուս Կարլսենին:
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին: