ՖԻԴԵ «Գրան պրի». Լեւոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց

22:04 - 17 Մայ, 2019

Մոսկվայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ եւ պարտվեց 72-րդ քայլում: 

Մայիսի 18-ին կայանալիք երկրորդ պարտիայում հայ գրոսմայստերը կխաղա սպիտակ ֆիգուրներով:

Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ» համակարգով: Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը կշարունակվի թայ-բրեյքում՝ արագ եւ կայծակնային շախմատի կանոններով: 

Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ: 

Այլ նորություններ