Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի

12:52 - 21 Մայ, 2019

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում», կմասնակցի Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայանալիք 3 վարկանիշային «Գրան պրիի»: 

Մայիսի 27-30-ը Ստեփանյանը կմասնակցի Տուլայի «Գրան պրիին», որտեղ ուժերը կչափի խմբակային վազք եւ օմնիում ձեւերում:

Նույն մրցաձեւերում հայ մարզիկը հանդես կգա նաեւ հունիսի 1-3-ը Մոսկվայում անցկացվելիք «Գրան պրիում»:
Մրցումների շարքը կեզրափակվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ հեծանվորդը հունիսի 5-7 կմասնակցի խմբակային վազք եւ օմնիում մրցաձեւերի մրցմանը:

Խմբակային վազքի միավորները վարկանիշ կապահովեն աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ օմնիում մրցաձեւինը՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Այլ նորություններ