Թոմաս Բախ. Այս որոշումն ընդունվեց բռնցքամարտիկների շահերից ելնելով

13:35 - 24 Մայ, 2019

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է բռնցքամարտը Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու որոշումը: «Այս որոշումն ընդունվեց մարզիկների եւ բռնցքամարտ մարզաձեւի շահերից ելնելով: Մենք ցանկանում ենք, որ բոլոր բռնցքամարտիկներն իրականացնեն իրենց երազանքը եւ մասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին, իսկ ահա АIBA-ի հարցով վերջնական որոշում կլինի հետաքննությունից հետո: Միեւնույն ժամանակ, մենք առաջարկում ենք այդ պատժամիջոցները չեղարկելու ուղի, սակայն АIBA-ում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- ասել է Թոմաս Բախը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաեւ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից, որը փոխանցվել է ՄՕԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային խմբի: Տոկիո-2020-ի բռնցքամարտի որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա 2020-ի հունվարից մինչեւ մայիս: ՄՕԿ-ը AIBA-ի անդամակցության հարցը կքննարկի Օլիմպիական խաղերի ավարտից հետո:

Այլ նորություններ