
Վաղը՝ նոյեմբերի 13-ին, ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի ֆուտբոլի 2026թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու նախավերջին տուրի Հայաստան-Հունգարիա հանդիպումը։
Այսօր երեկոյան նախատեսված է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և խաղացողներից մեկի նախախաղային ասուլիսը, որին կհաջորդի մեր ընտրանու մարզումը:
Հայաստան - Հունգարիա մրցամարտը կսպասարկի Իսպանիայի մրցավարական հանձնախումբը՝ Խոսե Մարիա Սանչեսի գլխավորությամբ։ Նրա օգնականներն են Ռաուլ Կաբանիերոն և Ինյիգո Պրիետոն: Չորրորդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ VAR-ի մրցավարներն են Կառլոս դել Սերո Գրանդեն և Վալենտին Գոմեսը։