Լեւոն Արոնյանի մրցակիցները հայտնի են

11:40 - 30 Մայ, 2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հունիսի 4-15-ը կմասնակցի Altibox Norway Chess մրցաշարին։

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք մրցաշարում հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յանյի Յույը (Չինաստան) եւ Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան):

Նախորդ տարի Norway Chess-ի հաղթողի կոչումը նվաճել է Ֆաբիանո Կարուանան:

Այլ նորություններ