<< Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել է արգելել ալկոհոլային խմիչքների օգտագործումը բոլոր մրցավայրերում:
Արգելքը չի վերաբերվի VIP հատվածում մրցումների ընթացքին հետևողներին: Կազմակերպիչները նրանց կառաջարկեն շամպայն, գինի և գարեջուր։
Հիշեցնենք, որ Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։