ԵՎՐՈ-2020․ Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին

00:24 - 09 Հուն, 2019

 Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո 2020-ի որակավորման փուլում անցկացրեց իր 3-րդ հանդիպումը՝ մրցակիցը Լիխտենշտեյնի ընտրանին էր։

Խաղն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 3։0։ Գոլերի հեղինակ դարձան Գևորգ Ղազարյանը ՝ 2', Ալեքսանդր Կարապետյանը՝ 18' և Տիգրան Բարսեղյանը՝ 91':

3-րդ հանդիպումից հետո մեր հավաքականն ունի 3 միավոր և J խմբում զբաղեցնեում է 5-րդ հորիզոնականը։

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Այլ նորություններ