Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:
Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը ութ միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:Նրանից կես միավոր պակաս ունեն չորս մասնակիցներ, որոնց թվում է նաև մեր Էմին Օհանյանը։
Աղջիկների մրցաշարում մեր Մարիամ Մկրտչյանը 8,5 միավորով ընթանում է երկրորդ տեղում: