Սուսերամարտիկներն ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում

11:06 - 01 Դեկ, 2015

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները` Էդուարդ Օվիկյանը և Մայքլ Հովհաննիսյանը, մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: 

Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ՝ մտնելով 128 լավագույնների մեջ: Այնուհետ կարողացավ հաղթել Իսպանիայի ներկայացուցչին, սակայն պարտվեց ռուս սուսերամարտիկին: Օվիկյանին հաջողվեց հաղթահարել երկու փուլ միայն: Այս մրցաձևում մասնակցում էին 278 մարզիկ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) խմբային փուլում տարավ 4 հաղթանակ: Վերջինիս հաջողվեց մտնել 64 լավագույնների մեջ, բայց պարտվեց ճապոնացի մարզիկին: Հովհաննիսյանը կարողացավ Օլիմպիական խաղերի վարկանիշային 2 միավոր ձեռք բերել:

Սուսերամարտիկների համար տարին ավարտված է: 2016 թվականին հունվարին կկայանա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ