Մինսկ-2019․ Ասյա Լալազարյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

18:21 - 22 Հուն, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի են դուրս եկել սամբիստները։

Կանանց 48 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ասյա Լալազարյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում։

Ասյայի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Անֆիսա Կապաևան էր, որին նա պարտվեց 0:1 հաշվով։ Կիսաեզրափակիչ փուլում Ասյա Լալազարյանը զիջել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային։

Այլ նորություններ