ՇՐՋԱՆԱՁԵՎ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ

11:37 - 29 Սեպ, 2023

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մինչև 18 տարեկանների երկրի առաջնությունը կմեկնարկի  այսօր ՝ սեպտեմբերի 29-ին:  

Մրցաշարին կմասնակցեն վեց թիմեր. «Ֆոքսիս», «Ուրարտու», «Հատիս», «Կիլիկիա», «Իգլս Ակադեմիա» և «Արթիկ»։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով, փոխայցելությունների  տարբերակով:  

Երկու շրջանում  ցույց տված արդյունքներով  ակումբները պայքարը  կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Խաղերը կանցկացվեն Շենգավիթի, ԵՊՀ-ի, Արթիկի մարզադահլիճներում և խուլերի մշակույթի ու սպորտի մարզապալատում։

ԵՊՀ –ի մրցասպարեզում այսօր միմյանց  «կքննեն»  «Իգլս Ակադեմիա»- «Ուրարտու» թիմերը:  

 

Այլ նորություններ