Մինսկ-2019․ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

18:36 - 22 Հուն, 2019

 Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը։

Այսօր պայքարի են դուրս եկել սամբիստները։

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում։

Մանուկյանը 1։9 հաշվով զիջեց ադրբեջանցի Մեհման Խալիլովին։

Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 10։1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Իվան Պիլիպյակին։

Կիսաեզրափակիչ փուլում Մաքսիմը 0։4 հաշվով զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել։

Ավելի վաղ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էր նաև Ասյա Լալազարյանը (48 կգ)։

Այսօր ոսկե մեդալի համար պայքարելու է 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, ում մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկն է։

Այլ նորություններ