
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրի ծրագրով այսօր կկայանա երկու հանդիպում՝ «Արարատ» - «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» - «Փյունիկ»:
Վաղը ՝ նոյեմբերի 22 –ին նշանակված են «Շիրակ» - «Գանձասար», «Նոա» - «Ալաշկերտ», իսկ հաջորդ օրը ՝ «Վան» - ԲԿՄԱ մրցամարտերը:
Մրցաշարային աղյուսակը 28 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան»: