ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՆԱԵՎ . . . ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԻ ՓՈԽԱՆՑԱՎԱԶՔԸ

16:27 - 13 Մար, 2020

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական  ջահի փոխանցավազքը: Դա պայմանավորված է  մեծ տարածում ստացած կորոնավիրուսի  հետ: Այս դժվարին, բայց անհրաժեշտ որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը: Ուստի բնակավայրերով  կրակի անցնելը,այն էլ հօծ բազմության պայմաններում,  հնարավոր է վարակի  տարածման նոր խթան հանդիսանա:

Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը << Տոկիո – 2020 >>  կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19 –ին ` << Պանատինաիկոս >> մարզադաշտում`   առանց հանրության ներկայության:  

 

 

Այլ նորություններ