Մինսկ-2019․ Օր 10-րդ

11:00 - 30 Հուն, 2019

Մինսկում ավարտին մոտեցող 2-րդ Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը Հայաստանը ներկայացուցիչ կունենա 3 մարզաձևերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ և սպորտային մարմնամարզություն։

Հունահռոմեական ըմբշամարտում 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կփորձի հաղթահարել սփոփիչ գոտեմարտի արգելքը, որպեսզի հնարավորություն ստանա պայքարել բրոնզե մեդալի համար, իսկ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչման համար։Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 14։00-ին։

Բռնցքամարտում 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նույնպես կպայքարեն Եվրոպական խաղերի չեմպիոնության համար։ Մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 14։00-ին։

Սպորտային մարմնամարզության առանձին գործիքների եզրափակչում հանդես կգան Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը։ Նրանք կմեկնարկեն Երևանի ժամանակով 15։26-ին։

Երեւանի ժամանակով 21:00-ին կմեկնարկի Եվրոպական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:

Այլ նորություններ