Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը` Նուսուևի հուշամրցաշարի հաղթող

20:22 - 04 Դեկ, 2015

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ) դարձավ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարի հաղթող:

1/8 եզրափակչում հայ ըմբիշը վստահ հաղթանակ տարավ ռուսաստանցի Արտեմիր Կուանտովի նկատմամբ (10:0): Քառորդ եզրափակչում Սաֆարյանը 10:6 հաշվով հաղթեց օսեթ Ասլան Քոշտիին: Եզրափակչի ուղեգիրը հայ մարզիկը վիճարկեց 19-ամյա դազստանցի Ահմեդ Ուսմանովի հետ: Սաֆարյանը միչև վերջին պահը 1:3 հաշվով պարտվում էր պատանի ըմբիշին, սակայն գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ, նրան հաջողվեց հաղթանակ կորզել (6:3): Եզրափակչում հայ ըմբիշը 3:1  հաշվով հաղթեց դաղստանցի Մուրշիդ Մութալիմովին:

2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 6:1 հաշվով առավելության հասավ Մագոմեդրասուլ Մագոմեդովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց դաղստանցի Արտյոմ Գեբեկովին, վերջինս մտավ եզրափակիչ, ինչը հայ ըմբիշին թույլ տվեց շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Բարսեղյանը 2:3 հաշվով առավելության հասավ Ստեփան Սորկոմովի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 10:3 հաշվով հաղթեց Մոլդովան ներկայացնող Ալեքսանդր Կիրտոակեին:

Դեկտեմբերի  5-ին մրցագորգ դուրս կգա Հայաստանը ներկայացնեղ վերջին ըմբիշը` Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:

Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 4-ին, կեզրափակվի 5-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ