Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում:
Երկրորդ խաղում մեր թիմը խոշոր՝ 102:46 հաշվով հաղթեց Ջիբրալթարի մարզուհիներին:
ՀՀ հավաքականի կազմում ամենաարժեքավոր խաղացողը Արենի Օհանյանն էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել է մեկ արդյունավետ փոխանցում:
Մեր բասկետբոլիստուհիները այսօր կմրցեն կիպրոսցիների հետ: