Արոնյանը կիսեց միավորն Անանդի հետ. «London Chess Classic»

22:33 - 05 Դեկ, 2015

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց «London Chess Classic»-ում:

Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 34-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Երրրոդ տուրում Արոնյանը կխաղա Մայքլ Ադամսի հետ:

ՀԱՕկ լրատվության բաժին

Այլ նորություններ