ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄԸ

12:37 - 23 Օգո, 2023

Բուդապեշտում օգոստոսի 27 –ին եզրագիծը կհատի աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Բարձր արդյունքներ գրեթե ամեն մրցաձևում գրանցվում են: Մեզ գոհացրեց նաև գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա հուլիսին  1500մ վազքում ՀՀ ռեկորդ սահմանեց համաշխարհային ուսանողական խաղերում ՝  3:40.68: Եվ ահա նոր բարձրագույն նվաճում, այս անգամ բուդապեշտյան ստուգատեսում՝  3։39.35: Այս արդյունքով  մեր վազորդը. ճիշտ է.  եզրափակիչ չմտավ, բայց զբաղեցրած 11 –րդ տեղը դժգոհելու տեղիք չի տալիս:

Այլ նորություններ