Արսեն Հարությունյան․ Այս պարտությունից հետո ավելի զգոն կլինեմ

15:03 - 24 Հուլ, 2019

Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 61 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը եզրափակչում 2:12 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Աբասգաջի Մագոմեդովին։

Եզրափակչից հետո Արսեն Հարությունյանը մեկնաբանեց իր ելույթը մրցաշարում.

«Մինչև եզրափակիչը դժվար գոտեմարտեր ունեցա։ Եվրոպայի առաջնությունից հետո ուսի վնասվածքն էի բուժում։ Ինձ համար մի քիչ դժվար էր: Լարվածությունը շատ էր՝ նաև վախ կար վնասվածքի պատճառով: Դժվար կարողացա հասնել մինչև եզրափակիչ, իսկ եզրափակչում իմ սխալի պատճառով պարտվեցի. թերացել եմ ու պարտվել եմ։ Ինձ թվում է մարզումների ժամանակ ամբողջովին չեմ ներդրվել, որի հետևանքով էլ այս պարտությունը եղավ։ Եվրոպայի առաջնությունից հետո չեմ կարողացել աշխատել սխալներիս վրա, քանի որ ինչպես նշեցի ուսի վնասվածք ունեի: 15 օր եմ լիարժեք մարզվել։ Մրցաշարից հետո հավաքի ենք մեկնելու: Կաշխատեմ սրանից դաս քաղել։ Ինչպես նշեցին մարզիչներս՝ այս պարտությունից հետո ավելի զգոն կլինեմ։ Ամեն վայրկյան կաշխատեմ, որ կարողանամ աշխարհի առաջնությանը լավ մասնակցել»,- խոսքը եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Sport Mediamax.am 

Այլ նորություններ