Ստեփան Սարգսյան․ Այս մրցաշարը մեծ խթան է երիտասարդ ըմբիշների համար

18:25 - 24 Հուլ, 2019

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը իր անվան 24-րդ միջազգային մրցաշարից հետո պատասխանեց լրագրողների հարցերին․

«Լավ տրամադրություն ունեմ։ Արդեն ավարտվում է 24-րդ մրցաշարը և կսկսենք պատրաստվել 25-րդ հոբելյանական մրցաշարին։ Այն ավելի մեծ, ավելի հետաքրքիր, ավելի շատ թիմերով կլինի։ Իմ կարծիքով՝ այս մրցաշարը ոգևորում է մեր ազատ ոճային ըմբիշներին, անգամ այս գոտեմարտերը նայելը նրանց համար մեծ խթան է։ Ես մեծ հույսեր ունեի Արսեն Հարությունյանից, բայց իմ կարծիքով նրա Եվրոպայից հետո ունեցած վնասվածքը խանգարեց՝ չէր հասցրել վերականգնվել և մարզավիճակ ձեռք բերել։ Ուզում եմ նշել նաև, որ մենք բոլոր երիտասարդ ըմբիշներին էլ ուշադրություն ենք դարձնում»,- խոսքը եզրափակեց նա։

Այլ նորություններ