Բասկետբոլի Հայաստանի հավաքականը լրացուցիչ ժամանակում պարտվեց Դանիային

21:48 - 26 Նոյ, 2017

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 71։78 հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն։

Խաղն ընթացավ բավականին թեժ պայքարում։ Առաջին եւ երկրորդ քառորդներում մեր թիմն առավելություն ուներ մրցակցի նկատմամբ (19-18 եւ 21-13)։ Սակայն, մեծ ընդմիջումից հետո դանիացիներն ակտիվացան ու հաղթեցին երրորդում։ Մրցակիցը չորրորդ քառորդում նաեւ առաջ անցավ ընդհանուր հաշվի մեջ։ Վերջին վայրկյաններին մեր ընտրանուն հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 69-69 եւ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Ցավոք, հայ բասկետբոլիստները զիջեցին նաեւ լրացուցիչ ժամանակում։

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցեց Քրիս Յանկու Օսկիյանը, որն այսօր առավոտյան էր միացել թիմին։

Այլ նորություններ