Poland Open. Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր

23:45 - 03 Օգո, 2019

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին:

Մալխասը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթել է 9։0 հաշվով։ Մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու:

Ոսկե մեդալի համար օգոստոսի 4-ին կպայքարեն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը պարտվել է:

Այլ նորություններ