Grand Chess Tour․ Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

12:16 - 12 Օգո, 2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ է մեկնարկել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ում։

Հայ շախմատիստը տոնել է 4 հաղթանակ ու 2 անգամ էլ պարտիան ավարտել ոչ-ոքի:

Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

9 միավորով երկրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, 8 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):

Այսօր կկայանան արագ շախմատի վերջին երեք հանդիպումները։

Այլ նորություններ