ԵՐԿՈՒ ՉԵՄՊԻՈՆ

14:37 - 20 Ապր, 2023

Զագրեբում ավարտվեց ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից սպասելիքներն արդարացրին առաջատարները: Արդեն հայտնի է, որ մեկնարկում իր մրցակիցներին հաղթեց և աշխարհամասի չեմպիոն հռչակվեց Վազգեն Թևանյանը / 65 կգ / :

Թիմակցի հաջողությունը կրկնեց նաև մեր մյուս առաջատարը՝ Արսեն Հարությունյանը / 61 կգ /: Նա նույնպես տոնեց միայն հաղթանակներ ու արդեն երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ի դեպ, Արսենը որոշել է փոխել իր քաշային կարգը, <<  թեթևանալ >> ու առաջիկա աշխարհի առաջնությունում մասնակցել 57 կգ քաշայինների պայքարին և հռչակվել աշխարհի չեմպիոն: Այս մասին գրել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան:

Զագրեբի ստուգատեսի թիմային պայքարում Հայաստանի հավաքականը ճանաչվեց հինգերորդը:

Մեկ օր հետո, նույն մրցագրոգերի վրա, իրենց հմտությունները կդրսևորեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Այլ նորություններ