«Արագածը» և «Ուրարտուն» կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը

12:30 - 12 Օգո, 2019

2019-2020 թթ․ մրցաշրջանում Երևանում կանցկացվի բասկետբոլի նոր առաջնություն։

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված կլինի վերը նշված առաջնությանը և դրա մանրամասներին։

Այժմ հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների վեց թիմեր հոկտեմբերից կպայքարեն հաղթողի կոչման համար:

Խաղարկությանը մասնակցելու են հետևյալ ակումբները.

«Արսենալ» (Տուլա, Ռուսաստան)

«ՄԲԱ» (Մոսկվա, Ռուսաստան)

«Ուրարտու» (Երևան, Հայաստան)

«Արագած »(Երևան, Հայաստան)

«Բարսի» (Ատիրաու, Ղազախստան)

«Բորիսֆեն» (Մոգիլև, Բելառուս)

Այլ նորություններ