67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։ Եզրափակչում հայ ըմբիշը 3։6 հաշվով զիջեց Վրաստանի ներակայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեին։
Մինչ եզրափակիչը Շանթը անցկացրել էր 4 գոտեմարտ, հաղթելով Էստոնիայի, Թունիսի, Մոլդովայի և Թուրքիայի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ Տալինում ավարտվող երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 արծաթե մեդալ։