Միջազգային օլիմպիական ակադեմիան 18-ամսյա վերանորոգումից հետո այցելուների առջև կրկին բացեց իր դռները: Ներկա են եղել ՄՕԿ –ի ղեկավար Թոմաս Բախը և Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն:
Արդիականացման աշխատանքների համար ՄՕԿ –ը ներդրել է 12.5 միլիոն եվրո:
-Վերանորոգված ակադեմիայում օլիմպիական արժեքները կփոխանցվեն նոր սերնդի մարզիկներին, ուսանողներին, ուսուցիչներին, սպորտով ակտիվորեն զբաղվող մարդկանց, - ասել է Թոմաս Բախը:
Հունաստանի ԱՕԿ –ի նախագահ Սպիրոս Կապրալոսը ընդգծել է, որ միջազգային օլիմպիական ակադեմիայի 60 -ամյակը նշանավորվում է վերանորոգման աշխատանքներով, որն իրականացվել է ՄՕԿ –ի ֆինանսական աջակցությամբ, առանց որի անհնար կլիներ կատարել նախագիծը:
Վերանորոգման շխատանքները սկսվել են 2020թ. մարտին: Հիմնանորոգվել են են հյուրանոցային համարները, խորհրդակցությունների սենյակները, ճաշարան- ռեստորանը, գրադարաննեըր և մարզասրահները և այլն:
Արդիականացվել են համալիրի տեխնոլոգիաները,ցանցերը, արտաքին լուսավորությունը, ջրային, կոյուղու համակարգերը, բարելավվել են սայլակավորների տեղաշարժման պայմանները:
Միջազգային օլիմպիական ակադեմիան ստեղծվել է 1961թ. ՝ Հին Օլիմպիայում: Այն իրականացնում է յուրահատուկ օլիմպիական կրթական ծրագրեր: