Դահուկորդները կմասնակցեն Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը

14:40 - 09 Դեկ, 2015

Հայ դահուկորդները կմասնակցեն Ֆինլանդիայում կայանալիք Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը: Սկանդինավիայի գավաթի խաղարկությունը համարվում է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող տարածաշրջանային գավաթի խաղարկության մրցաշարերից մեկը: Հայաստանն այս տարի գավաթի խաղարկությանը կմասնակցի երեք մարզիկով՝ Սերգեյ Միքայելյան, Միքայել Միքայելյան և Մարիամ Միքայելյան: Հավաքականը գլխավորում է Արթուր Միքայելյանը:

«Սկանդինավիայի գավաթի խաղարկությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պետության առավել թվով մարզիկներով մասնակցելու, որի հնարավորությունը չկա աշխարհի առաջնությանը և գավաթի խաղարկության փուլերին»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասաց դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 11-13-ը: Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայանում է արդեն երրորդ անգամ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ