Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի տոմսերի վաճառքի վիճակահանությունը սկսված է

10:00 - 26 Օգո, 2019

Ճապոնիայի բնակիչների համար մեկնարկել է Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի տոմսերի վաճառքի վիճակահանությունը:

Վաճառքի առաջին փուլը ճապոնացիների համար կտևի մինչև սեպտեմբերի 9-ը:

Ճապոնիայի բնակիչները տոմսերի գնման հայտ պետք է ներկայացնեն Տոկո-2020-ի պաշտոնական կայքի միջոցով:Վիճակահանության արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերի 2-ին, իսկ վճարումը պետք է կատարել մինչև հոկտեմբերի 15-ը:

Տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կսկսվի 2020թ-ի գարնանը:Օտարերկրացիները կկարողանան գնել տոմսերը ազգային պարալիմպիկ կոմիտեների կողմից լիազորված վերավաճառողներից:

Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն 12 օրերի ընթացքում` օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 9-ը:Խաղերին մասնակցելու են ավելի քան 4,400 մարզիկ, 22 մարզաձևերում:

Այլ նորություններ