ԳԱԳԻԿ ՎԱՆՈՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

11:07 - 26 Հուն, 2026

Գագիկ Վանոյանը վերընտրվել է  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Նա առաջադրված միակ թեկնածուն էր:

«Այդքան էլ ուրախ չեմ, որ այլ թեկնածուներ առաջադրված չեն, քանի որ առողջ մրցակցությունը միշտ լավ է:

Իմ նախագահության հինգ  տարիների ընթացքում մարմնամարզությունում եղել են անկախ Հայաստանի լավագույն արդյունքները. շատ սպասված օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալներ, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիրներ:

Շարունակելու ենք գրանցել հաջողություններ, նվաճել նորանոր բարձունքներ». ասել է  Վանոյանը։

 

Այլ նորություններ