Դեղամիջոց՝ շոգի դեմ

16:33 - 26 Օգո, 2019

Էքստրեմալ շոգը, ամենայն հավանականությամբ, կդառնա Տոկիոի-2020-ի Օլիմպիական խաղերի լիիրավ մասնակիցը:

Հենց այդ պատճառով թեթև աթլետիկայի միջազգային ասոցիացիան որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել մարզիկների օրգանիզմների արձագանքը բարձր ջերմաստիճաններին «խելացի հաբերի» օգնությամբ։

Հետազոտության հեղինակների կարծիքով ՝ ստացված տվյալները կօգնեն մշակել հաջորդ տարի օլիմպիական խաղերում ջրազրկման և գերտաքացման դեմ պայքարի արդյունավետ միջոցներ:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության աշխատակիցը Insidethegames ինտերնետ-պորտալի հետ զրույցում նշել է, որ նման սարքերի օգտագործումը, որոնք օգնում են հաղթահարել մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, չի հակասում WADA-ի (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) կանոններին:

Այլ նորություններ