ԱԱ. Հովհաննես Բաչկովն անցավ կիսաեզրափակիչ

19:00 - 29 Օգո, 2017

Համբուրգում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն անցավ կիսաեզրափակիչ: Նա առնվազն բրոնզե մեդալ ապահովեց:

Քառորդ եզրափակչում Բաչկովը միավորներով հաղթեց մոնղոլ Չինզորիգ Բատարշուխին:

Մեր մյուս բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) երեկ ավարտել է մրցելույթները:

Այլ նորություններ