Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում

11:00 - 04 Սեպ, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների 72-րդ առաջնությունում:

1500 մետր վազքում գյումրեցի աթլետը 3:46.00 արդյունքով գրավել է առաջին տեղը, իսկ 3000 մետրում գրանցել է երկրորդ արդյունքը (8:18.01):

10 մարզիկով մրցմանը մեկնած Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները մեդալ չեն նվաճել: Երվանդ Մկրտչյանի մեդալների շնորհիվ կանանց եւ տղամարդկանց ընդհանուր հաշվարկում Հայաստանը 9-րդ տեղն է գրավել թիմային պայքարում:

Մրցմանը մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ:

Այլ նորություններ