ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

17:00 - 17 Սեպ, 2019

Ղազախստանում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

Գյումրեցի ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց Իրանը ներկայացնող Մոհամադալի Ղերաիի հետ եւ պարտվեց 6:9 հաշվով։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում: Ավելի վաղ Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին:

Այլ նորություններ