Հայտնի է, թե երբ Երևան կժամանեն հայ ծանրորդները

15:19 - 27 Սեպ, 2019

Սեպտեմբերի 29-ին` ժամը 23։30-ին, Կիև-Երևան չվերթով Հայաստան կժամանի ծանրամարտի Հայաստանի հավաքականը, որը Թաիլանդում ավարտված աշխարհի առաջնությունում նվաճեց երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե:

Հիշեցնենք, որ թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն երկամարտում 5 ոսկե մեդալ նվաճած Չինաստանին:

Այլ նորություններ