Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում վաղը կսկսվի եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի / ԵՕԿ / գլխավոր համաժողովը:
Համագումարն անցկացվելու է Հյուսիսային Մակեդոնիայի ԱՕԿ –ի 30-ամյակի տոնակատարության շրջանակներում:
Հաշվետու զեկուցումներով հանդես կգան ԵՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը, գլխավոր քարտուղար Ռաֆայել Պանյոցին և գանձապահ Փիթեր Մենելը:
2023թ. Լեհաստանում կայանալիք Եվրոպայի մարզական ամառային երրորդ խաղերին վերաբերող հարցերի շուրջ ելույթ կունենա միջոցառման համակարգող հանձնաժողովի նախագահ, ԵՕԿ-ի գործկոմի անդամ Հասան Արատը: Այնուհետև կհաջորդի կազմկոմիտեի հետ համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Հաշվետու կլինեն << Պեկին – 2022 >> , << Միլանո-Կորտինա դ’ Ամպեցցո - 2026 >> ձմեռային, ինչպես նաև << Փարիզ - 2024 >> ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները:
ԵՕԿ-ի գործկոմը կներկայացնի մինչև 2030թ. ռազմավարական ծրագրի օրակարգը:
Համագումարին ներկա կլինի նաև ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Շատ երկրներ / նաև Հայաստանը / հեռավար մասնակցություն կունենան: