IAAF-ը կունենա նոր անվանում ու տարբերանշան

17:57 - 28 Սեպ, 2019

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի (IAAF) Կոնգրեսը հաստատել է տարբերանշանի ու անվանման փոփոխությունը: 

Քաթարի մայրաքաղաք Դոհայում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ն անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո IAAF-ը կանվանափոխվի WA (World Athletics):

IAAF-ը հիմնադրվել է 1992-ին և սկզբում կոչվում էր «Սիրողական աթլետիկայի միջազգային ֆեդերացիա», իսկ 2001-ին անվանափոխվեց, որպեսզի ընդգծի մարզիկները պրոֆեսիոնալ կարգավիճակը:

Այլ նորություններ