Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի

17:28 - 07 Հոկ, 2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի: Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը հոկտեմբերի 7-ից կղեկավարի Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը: 

Հիշեցնենք, որ 55-ամյա մասնագետը 1999 թվականից գլխավորում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Օգոստոսի 27-ին Լևոն Ջուլֆալակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և հեռացել զբաղեցրած պաշտոնից:

Այլ նորություններ