Ծանրորդ Գոռ Մինասյանը՝ Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

10:53 - 14 Դեկ, 2015

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր Գոռ Մինասյանը Ռուսաստանում ընթացող նախագահի գավաթի խաղարկությունում նվաճեց արծաթե մեդալ: Մինասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 195 կգ, իսկ հրումում՝ 230 կգ: Երկամարտի 425 կգ արդյունքով Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:

Գավաթի խաղարկության հաղթող դարձավ Ռուսլան Ալբեգովը, ով երկամարտում գրանցեց 440 կգ արդյունք:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ