Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Մ-20 Եվրոպայի առաջնության հաղթող

23:00 - 26 Հոկ, 2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային (+109 կգ ) Վարազդատ Լալայանը դարձել է հաղթող։

Նա 3 կգ-ով թարմացրել է Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության երկամարտի ռեկորդը՝ սահմանելով 424 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Լալայանը ցույց է տվել 194 կգ, իսկ հրումում՝ 230 կգ արդյունք։

Հավելենք, որ նա թարմացրել է նաև Մ-20 Եվրոպայի առաջնության ռեկորդները պոկում և հրում վարժություններում։

Այլ նորություններ